ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Դեմիրճյանական ուշագրավ և նորահայտ էջեր

Դեմիրճյանական ուշագրավ և նորահայտ էջեր
03.03.2017 | 13:01

Մարտի 4-ին՝ ժամը 13:00-ին, գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենան գիտաժողով և ժամանակավոր ցուցահանդեսի բացում՝ նվիրված Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 140-ամյակին:


Ցուցահանդեսի նյութերը ներկայացնում են Դերենիկ Դեմիրճյանի կենսագրության, ստեղծագործության ուշագրավ, նորահայտ էջերը, ինչպես և գրողի տուն-թանգարանի գործունեությանն առնչվող նմուշներ: Գիտաժողովի ծրագրում ներառված են զեկուցումներ, որոնք վերաբերում են Դերենիկ Դեմիրճյանի կյանքի և ստեղծագործության տարաբնույթ դրսևորումներին։


«Դեմիրճյանը մշտապես որոնումների մեջ է եղել, ելքեր է փնտրել իր ազգի համար ստեղծված բարդ կացությունից: Եվ այդ ելքերը նախանշող յուրատեսակ գաղտնագիր-բանալիներ է տվել իր ավանդած ստվար էջերում»,- մեզ հետ զրույցում ասաց Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ ԿԱՐԻՆԵ ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ:
Միջոցառումը կազմակերպում է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը՝ գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1635

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ